Բաժիններ՝

Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն

Հարազատները, ընկերներն ու բարեկամները որոնում են 74-ամյա Ռազմիկ Գասպարյանին, ով օգոստոսի 23-ին Երևանի Հարավ-արևմտյան թաղամասից դուրս է եկել և մեկնել Արմավիրի մարզ՝ Մերձավան բնակավայր։

Պապիկը բնակվում է Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցում և ունի հիշողության կորուստ։

Ովքեր տեսել են կամ տեղեկություններ ունեն պապիկի գտնվելու վայրի մասին, խնդրում ենք զանգահարել ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն կամ 094 89 50 57 հեռախոսահամարին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարազատները դիմել են ոստիկանություն, սակայն մինչ այս պահը ոչ մի արդյունք։

Նույնիսկ խնդրել են օգտագործել դրոն, իսկ ոստիկանությունը պատասխանել է՝ «տեսնենք դրոն որտեղից կարող ենք գտնել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31