Google-ը հնարավորություն է տալիս տեսնել «Հարրի Փոթերի» հայտնի նրբանցքը
Google Streeet View ծառայությունը, որը թույլ է տալիս տեսնել աշխարհի տարբեր կետեր, նոր հնարավորություն է տալիս ինտերնետից օգտվողներին` այցելել «Հարրի Փոթերի» հայտնի նրբանցքը:
Որպեսզի ավելացնեն քարտեզում տեղը, որը ինչպես գրված է գրքում, գտնվում է Լոնդոնում, Google-ի աշխատակիցները ուղևորվել են ոչ թե Միացյալ Թագավորություն, այլ ԱՄՆ, գրում է The Next Web-ը: Հենց այդտեղ է գտնվում Warner Brothers-ի տաղավարը, որտեղ նկարահանել են ստուդիայի ամենահաջողված ֆիլմերից մեկը Հարրի Փոթերի մասին:
Ստուդիայում պատմել են, որ նման տաղավար ստեղծելը տևել է 3 ամիս, իսկ կախարդական առևտրի կենտրոնը լցնելու վրա ծախսվել է մոտ կես տարի: Այդ ընթացքում հաջողվել է ստեղծել 20 հազար իրեր և ծանրոցներ, որոնք հետագայում հայտնվել են ֆիլմի կադրերում, և որոնք այժմ կարելի է մանրամասն դիտել Google Street View-ի միջոցով:
Այսինքն` Google-ը, առանց համակարգչային գրաֆիկայի, միայն տեսախցիկով զինելով այդ վայրը՝ կարողացել է վիրտուալ շրջայց կազմակերպել խանութներում, որտեղ կան կախարդական փայտիկներ, գրքեր, և այլն: