«Նաիրի Հունանյանն ԱԱԾ «պադվալում» է, եթե նոր բան կար բացահայտելու, բա ի՞նչ էիք անում այս ամբողջ ժամանակահատվածում»

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն այսօրվա նիստում արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթին, որտեղ նա անդրադարձել էր նաև Հոկտեմբերի 27-ին։

«Միգուցե տեղյակ չեք, բայց ասեմ, որ նախագահ Քոչարյանն այս պահին կալանավորված չէ Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների համար։ Ես վստահ եմ, որ դուք դրա մասին պետք է իմանայիք, բայց եկել եք այստեղ, մի ամբողջ նարատիվներ եք կառուցում՝ մեր երկրում տեղի ունեցած ողբերգությունները նկարագրելով»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ՝ այո, դա մեր պատմության ամենասև էջերից մեկն է:

«Եվ հիմա, երբ այդ դեպքերը նկարագրում եք, այդ շղթան բերում հասցնում եք որտե՞ղ։ Դուք հասկանո՞ւմ եք՝ 8 տարի իշխանության եղած մարդիկ նման հարցադրումներով չեն խոսում, պատասխաններով են խոսում, ոչ թե հարցադրումներով։

Հարցերն ուրիշ մարդիկ են տալիս, դուք պիտի պատասխանները տայիք»,- հավելեց Աննա Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ այդ ողբերգությունից հետո կարևորագույն պաշտոնների էին նշանակվում մարդիկ, ովքեր ոչ թե «Ռոբերտ Քոչարյանի մարդիկ» էին և պետք է պարտակեին, այլ մարդիկ էին, ովքեր ուղիղ հետաքրքրվածություն ունեին այդ ողբերգության բացահայտման մեջ։

Նա հիշատակեց Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի անունը, որը հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո նշանակվել էր վարչապետ և դատախազ Գագիկ Ջհանգիրյանի անունը։

«Նաիրի Հունանյանն այսօր ԱԱԾ «պադվալում» է, եթե նոր բան կար բացահայտելու, բա ի՞նչ էիք անում այս ամբողջ ժամանակահատվածում։ Ու հիմա գալ, մի ամբողջ ելույթ կառուցել՝ տպավորություն թողնելով, որ հենց այդ ողբերգության համար է նախագահ Քոչարյանը կալանավորված․․․ Եզակի քարտ կլիներ ձեր ձեռքին, եթե կարողանայիք այդ առիթով մի բան գտնեիք ու նախագահ Քոչարյանին կալանավորեիք»,- շեշտեց Աննա Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31