Հորդորում եմ հանգիստ աշխատել այն օրակարգի շուրջ, որը թելադրում է իշխանությունը. Նազելի Բաղդասարյանը՝ ընդդիմությանը

Իշխանափոխության ցանկացած նկրտում, որ ունեցել են ընդդիմադիրները, ձախողվել է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Հորդորում եմ գալ կառուցողական դաշտ, հանգիստ ու հանդարտ աշխատեն այն օրակարգի ներքո, որը թելադրում է իշխանությունը»,- ասաց նա։

Բաղդասարյանի խոսքով՝ ընդդիմադիրներն ունեն օրակարգ, բայց դա հայաստանյան չէ, թելադրվում է աշխարհաքաղաքական այլ բևեռից։ Իսկ թե իրենք աշխարհաքաղաքական որ բևեռից են թելադրվում՝ չասաց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31