Կատարի վարչապետը կմեկնի Իրան՝ քննարկելու դիվանագիտական կարգավորումն ու Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուրահման Ալ Թանին հինգշաբթի օրը կայցելի Թեհրան, որտեղ կհանդիպի իրանցի պաշտոնյաների հետ և կքննարկի լարվածության թուլացման ու երկխոսության համար պայմանների ստեղծման ուղիները, հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ այցը համապատասխանում է Կատարի «հաստատուն դիրքորոշմանը», ըստ որի դիվանագիտական ուղին տարաձայնությունները լուծելու և տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ամրապնդելու լավագույն միջոցն է։

Կողմերը նաև կքննարկեն Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը և այն մինչև փետրվարի 28-ը գոյություն ունեցած մակարդակին վերականգնելու անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31