Տոնական օրերին ծիրանի մթերումները կշարունակվեն
Տոնական օրերի ընթացքում վերամշակող ձեռնարկությունները կշարունակեն ծիրանի մթերումները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսոթւյան փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Ծիրանի մթերման արժեքը չի փոփոխվել՝ 50-70 դրամ 1 կգ դիմաց, իսկ արտահանման ծիրանի գինը 300 դրամ է (1 կգ): Մակարյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ արդեն արտահանվել է մոտ 13.000 տոննա ծիրան, և ևս մոտ 5-6000 տոննա կարտահանվի:
«Ծիրանի մթերումներն այս տեմպով դեռ մի քանի օր կշարունակվեն, ապա ծավալները կսկսեն նվազել»,- ասաց փոխնախարարը: