Տնտեսական Ահեղ դատաստանի օր. Հայաստանը ևս պետք է ընտրություն կատարի ԱՄՆ-ի և Իրանի միջև

Դոնալդ Թրամփի վարչակազմն այսօր՝ օգոստոսի 24-ին, կհայտարարի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման նոր միջոցառումների մասին։ Ամերիկացի պաշտոնյաներն այդ քայլերը որակել են որպես Թեհրանի դեմ ուղղված «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներ»։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հանդես կգա մամուլի ասուլիսով, որտեղ մանրամասն կներկայացնի այդ միջոցառումները:

Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է զգալիորեն ուժգնացնել տնտեսական ճնշումն Իրանի վրա՝ օգտագործելով ֆինանսական գործիքներ, պատժամիջոցներ, ինչպես նաև առևտրի ևնավթի արտահանման հետ կապված սահմանափակումներ: Նա ճնշման այս փուլն անվանել է «տնտեսական Ահեղ դատաստանի օր»՝ նշելով, որ դրա նպատակն է հասնել Թեհրանի լայնածավալտնտեսական մեկուսացմանը:

Թրամփի վարչակազմը նաև կոչ է անում այլ երկրների, այդ թվում՝ Իրանի առևտրային գործընկերներին, ընտրություն կատարել Թեհրանի հետ տնտեսական համագործակցության շարունակման և ԱՄՆ-ի ֆինանսատնտեսական համակարգ մուտք գործելու միջև:

Ի պատասխան՝ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մոհսեն Ռեզաին հայտարարել է, որ ցանկացած երկիր, որը կմասնակցի Թեհրանի դեմ ԱՄՆ-ի «տնտեսական պատերազմին», կհամարվի «թշնամի», և Վաշինգտոնի հետ համագործակցությունը շարունակելու դեպքում այդ երկրի շահերը կենթարկվեն հարվածի:

Ի դեպ, ԱՄՆ և Թեհրանի միջև ընտրություն կատարելու կոչը վերաբերվում է նաև Հայաստանին, քանի որ Իրանի հետ առևտրային գործընկերության հարաբերությունների մեջ է:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31