ՀԵԿ նախկին ղեկավարին ձերբակալել են առանձնակի խոշոր չափերի թմրանյութ պահելու կասկածանքո՞վ

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հաստատեց մեր այն տեղեկությունները, որ հունիսի կեսերին Մոսկվայում ձերբակալվել է Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Ասատրյանը (լուսանկարում):

Վերջինս Հայաստանում ստեղծեց եւ երկար տարիներ ղեկավարում էր Հայաստանի երիտասարդական կուսակցությունը, որն այնուհետեւ հանձնեց այդ տարիներին ընդդիմադիր երիտասարդ Վահան Բաբայանին, որն այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր է: Կայքի տեղեկություններով, Սարգիս Ասատրյանի ձերբակալությունը եղել է գաղտնի ռեժիմով: Նրա ընտանիքի անդամները ձերբակալությունից մեկ շաբաթ անց են իմացել այդ մասին, երբ տանը խուզարկություն է իրականացվել: Ասատրյանին ձերբակալել են առանձնակի խոշոր չափերի թմրանյութ պահելու կասկածանքով: Խուզարկության ժամանակ նրա տանը նաեւ հսկայական քանակի թանկարժեք իրեր են հայտնաբերվել: Ասատրյանն առայժմ եռամսյա կալանքի տակ է եւ պահվում է Լեֆորտովոյի կալանավայրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս