«Օպելը» շրջվել է. կան վիրավորներ

Հուլիսի 5-ին, ժամը 03.38-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 69 TS 669 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1992 թ. ծնված Ա. Նուրբեկյանը, 1991 թ. ծնված Գ. Ռանյանը, 1992 թ. ծնված Ա. Սահակյանը և 1991 թ. ծնված Վ. Ստեփանյանը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լուսանկարը` shamshyan.com-ի

Տեսանյութեր

Լրահոս