Բաժիններ՝

Տուրբոյին ներեց. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 23-ին` Նոր Նորքի 7-րդ զանգվածում Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպման ժամանակ իր լրագրողական աշխատանքը կատարելիս, Տուրբո մականունով հայտնի Աշոտ Պապայանի կողմից ծեծի ենթարկված ilur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանի գործը կարճվել է: Այս մասին «Ժողովուրդը» տեղեկացավ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ժողովուրդի» հետ զրույցում Հ. Կարապետյանն ասաց, որ այդ որոշումը չի բողոքարկելու, քանի որ համաձայնել է. «Իհարկե, ես բավարարված կլինեի, եթե իրավապահներն ավելի օպերատիվ արձագանքեին այս ամենին: Բայց դե այս դեպքը կօգնի, որ նմանօրինակ իրավիճակներ չկրկնվեն»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս