Բաժիններ՝

Մարզպետին անվանեց շան տղա ու հայհոյեց. մամուլ

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Նախօրեին «ՉԻ»-ն իր «Աշոտյանը հեռացրեց, մարզպետը նշանակեց» հրապարակման մեջ անդրադարձել էր այն փաստին, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հովանավորում է մի անձնավորության, ում դեմ ժամանակին քրեական գործ էր հարուցված և նրան օրերս նշանակել է մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն, իսկ նախկին տնօրենին ստիպել է, որ ազատվի աշխատանքից:

«ՉԻ»-ն փորձել է այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալ Դաշտի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանից, որը մինչև հարցազրույց տալը ցանկացավ տեղեկանալ` իր կողմից ասված յուրաքանչյուր խոսք նույնությամբ հրապարակվելո՞ւ է, նույնիսկ եթե ինքը մարզպետին «շան տղա» անվանի:

Մեզ հետ զրույցում, սակայն, Ռոստամյանն Արմավիրի մարզպետին որակեց ավելի վատ բառերով և նրան բնութագրեց հայկական բառապաշարում ընդունված ամենավատ հայհոյանքով»:

Շարունակությունը` «ՉԻ» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս