ՆԱՏՕ-ի կործանիչը խոցել է անօդաչու թռչող սարք, որը խախտել էր Ռումինիայի օդային տարածքը

ՆԱՏՕ-ի օդային տարածքի պարեկության առաքելությանը մասնակցող իսպանական F-18 կործանիչը խոցել է անօդաչու թռչող սարք, որը ապօրինի մուտք էր գործել Ռումինիայի օդային տարածք, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով, սա արդեն չորրորդ անօդաչու թռչող սարքն է, որն այս տարի խոցել են ռումինացի զինվորականները։ Ռադարը հայտնաբերել է սարքը, որը հարևան Մոլդովայի կողմից մուտք էր գործել Ռումինիայի օդային տարածք՝ երկրի հարավ-արևելքում գտնվող Գալաց քաղաքից մոտ 24 կմ հյուսիս։

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը չի հայտնել, թե ում է պատկանել անօդաչու թռչող սարքը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31