Էսկալացիայի վտանգը նվազեց. ամենայն հավանականությամբ, այսպես կլինի մինչև Թրամփի պաշտոնավարման ավարտը

«Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» թեմայով քննարկմանը «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը Հայաստանի վրա վաշինգտոնյան փաստաթղթերի ազդեցությանն անդրադառնալով՝ առանձնացրեց երկու ասպեկտ:

«Առաջին, աշխարհաքաղաքական, որտեղ հիմնականը հայ-ադրբեջանական հնարավոր էսկալացիան է, ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի էական նվազումն է:

Մինչդեռ 2025 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նոր ռազմական էսկալացիայի բավականաչափ վտանգ կար, 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո այդ վտանգն էականորեն նվազեց, կարելի է ասել՝ մոտեցավ 0-ի: Եվ, ամենայն հավանականությամբ, այդպես կլինի մինչև նախագահ Թրամփի գործունեության ավարտը»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ վաշինգտոնյան փաստաթղթերը նաև խթան հանդիսացան հայ-ամերիկյան հարաբերությունների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31