Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավարը Իրաքի վարչապետին հայտնել է իրանամետ ուժերի հարձակումների նախապատրաստման մասին

Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավար Խալիդ ալ-Հմեյդանը այցելել է Բաղդադ և Իրաքի վարչապետ Ալի ազ-Զայդիի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության իրավիճակը՝ թագավորության վրա հնարավոր հարձակումների նախապատրաստման մասին հաղորդումների ֆոնին, հայտնում է Al Arabiya.

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են շարունակել տեղեկատվության և հետախուզական տվյալների փոխանակումը։ Ալ-Հմեյդանը նաև Իրաքի վարչապետին է փոխանցել Էր-Ռիյադ այցելելու նորացված հրավերը։

Նախօրեին Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան աղբյուրը հայտարարել էր, որ Էր-Ռիյադը ունի «մի քանի վստահելի հետախուզական տվյալներ» այն մասին, որ յեմենական հութիները, իրաքյան զինված խմբավորումները և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը համակարգում են գործողությունները Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներ նախապատրաստելու համար։

Էր-Ռիյադը նախկինում բազմիցս մեղադրել էր Իրանի կողմից աջակցվող իրաքյան զինված խմբավորումներին թագավորության տարածքի վրա հարձակումներ իրականացնելու մեջ։ Անցյալ ամիս Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ համատեղ հարվածներ էր հասցրել՝ ի պատասխան խմբավորումների հարձակումների, որոնք իրականացվել էին Իրաքի տարածքից։

Իրաքի վարչապետը հաստատել է, որ Բաղդադը թույլ չի տա երկրի տարածքն օգտագործել այլ պետությունների վրա հարձակումների համար։ Ազ-Զայդիի խոսքով՝ այս հարցում Իրաքի դիրքորոշումը մնում է անփոփոխ։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համակարգումն ու հետախուզական տեղեկատվության փոխանակումը՝ հնարավոր հարձակումները կանխելու և երկու երկրների անվտանգությունն ամրապնդելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31