ՆԳՆ–ն «գոլդ» համարանիշների վաճառքից ստացված միջոցների հաշվին ավտոմեքենաներ ձեռք կբերի

ՀՀ ներքին գործերի նախարարությունը «գոլդ» համարանիշների վաճառքից ստացված միջոցների հաշվին լրացուցիչ ավտոմեքենաներ ձեռք կբերի վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննությունների հանձնման համար։ ՀՀ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշումը։

Որոշման նախագծում նշվում է, որ այս տարվա առաջին 5 ամիսներին էլեկտրոնային աճուրդներով համարանիշների վաճառքից ստացված հասույթը կազմել է 148,6 մլն դրամ` մոտ 385 հազար դոլար (աճուրդներով վաճառվում են թվերի գեղեցիկ և հիշվող համադրություններով համարանիշները` ժողովրդի շրջանում հայտնի որպես «գոլդ համարներ»)։

Գործադիրը նշել է, որ միջոցների մյուս մասն ուղղվելու է ՆԳՆ հրշեջ-փրկարարական ջոկատների համար էլեկտրոնիկայի ձեռքբերմանը։

Նշենք, որ երկար ժամանակ վարորդները բողոքում էին վարման քննությունների հանձնման հերթերից, այդ թվում՝ քննական կենտրոններում թեստային ավտոմեքենաների պակասի պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31