Ռադայում առաջարկում են 3,8 հազար դոլար և ավելի տուգանք սահմանել սրճարաններում և խանութներում ռուսական երաժշտության համար

Ուկրաինայի խորհրդարանում (Ռադա) նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրվել. առաջարկվում է մինչև 3,8 հազար դոլար տուգանել այն սրճարաններն ու խանութներին, որոնցում ռուսական երաժշտություն կհնչի։

Այս նախաձեռնությունն արդեն ստացել է Հումանիտար քաղաքականության հանձնաժողովի հավանությունը, որը պաշտպանել է «սպասարկման ոլորտում թշնամական երաժշտական բովանդակության» արգելքը։

Բացի այդ, հանձնաժողովը սատարել է ևս մեկ օրինագիծ, որը ստիպելու է պաշտոնյաներին և ուսուցիչներին աշխատանքային պարտականությունները կատարելիս բացառապես ուկրաիներեն խոսել։

Նշենք, որ Կիևում վերջերս բարձրաձայնել էին խնդրի մասին, թե ուկրաինացիների շրջանում շարունակում է մեծ մնալ ռուսալեզու բովանդակության պահանջարկը (ըստ պաշտոնական տվյալների՝ բնակչության 71%-ը շարունակում է սպառել այդպիսի բովանդակություն)։ Ի պատասխան՝ երկրում արդեն իսկ գործում են հատուկ «լեզվական պարեկներ», ինչպես նաև փակվում են այն ակումբները, որտեղ ռուսերեն երգեր են հնչում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31