Ես Ազգային ժողովում չեմ լինելու․ շարունակելու եմ իմ աշխատանքը հասարակական, կրթական և բարեգործական ոլորտում․ Ղումաշյան

Գոհար Ղումաշյանը գրել է․

«Ես Ազգային ժողովում չեմ լինելու:

Այո, ես չեմ լինելու պատգամավոր, թեև շատերը սպասում էին ինձ տեսնել ԱԺ-ում։ Եվ ուրեմն ինչու՞ էի այդքան ակտիվ մասնակցում քարոզարշավին, թիրախավորվում և կրում այդքան դժվարություններ։ Պատասխանը շատ պարզ է․ ես հավատում եմ Ուժեղ Հայաստան ունենալու մեր երազանքին և պատրաստեմ կրել դժվարություններ, որպեսզի իմ զավակները ապրեն ուժեղ, անվտանգ ու կայուն երկրում։

Այդ նպատակին հասնելու համար ես շարունակելու եմ իմ աշխատանքը հասարակական, կրթական և բարեգործական ոլորտում: Այս պահին Հայ Գործարարների ասոցիացիան մշակում է բազմաթիվ ծրագրեր, որպեսզի օգնենք հայ արտադրողին հաղթահարել արտահանման սահմանափակումները և գտնել իրացման շուկաներ։ Շարունակելու եմ համակարգել երիտասարդական և կրթական ծրագրերը, ինչպես նաև Սփյուռքի հետ մեր աշխատանքները։ Նույն ակտիվությամբ համակարգելու եմ թիրախային բարեգործական աշխատանքները:

Հաջողություն եմ մաղթում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին🇦🇲

Վստահ եմ` նրանք հաջողելու են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31