Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ
Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը։ Այդ մասին Fars գործակալությանը հայտնել է Իրանի բանակցային թիմի աղբյուրը։
Իրանը չի տա թույլտվություն Հորմուզի նեղուցի վերաբացման համար, հայտնել է Իրանի բանակցային թիմի աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ նեղուցի վերաբացման վերաբերյալ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, և այն կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ «ԱՄՆ-ն շարունակում է իր թշնամական գործողությունները»։
Native Network
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե համաձայնել է չեղարկել Իրանի դեմ նախատեսված հզոր հարվածը։
Թրամփի խոսքով՝ հնարավոր համաձայնագիրը նախատեսում է Հորմուզի նեղուցի անհապաղ և լիակատար վերաբացում, ինչպես նաև Իրանի կողմից ներկայացվող միջուկային սպառնալիքի վերացում։

