Պարոն Հասանով, լավ գիտեք ինչ է քաղբանտարկյալը, Ձեր հայրենակիցները Թուրքիայի բանտում են. Մանուկյան
Մեր գործընկեր Արթուր Սարգսյանը կալանքի ու քաղաքական հետապնդման տակ է, հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
«Նախորդ ԱԺ-ում գլխավոր դատախազը եկավ կեղծ, սուտ հայտարարություններ, սուտ մեղադրանքներ հնչեցրեց Արթուր Սարգսյանի նկատմամբ, և նախորդ Աժ-ն տվեց իր համաձայնությունը։ Նոր Աժ է ձևավորվել, բայց այս քաղաքական իշխանության ենթական դատական համակարգը, խախտելով Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը, թույլ չտվեց, որ Արթուր Սարգսյանն այսօրվա նիստին մասնակցի՝ ոչ լեգիտիմացնելով հերթական անգամ այս խորհրդարանի աշխատանքը»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Իսկ երբ Կնյազ Հասանովն ընթերցում էր ընտրված պատգամավորների անունները և ասաց Արթուր Սարգսյանի անունը, ընդդիմադիրները ծափահարեցին։

