Տրանսֆերտների ծավալն աճել է
Այս տարվա մայիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք է եղել 140 մլն 492.000 դոլար, որն ապրիլի համեմատ ավելի է 6.9%-ով: Գրեթե նույնքան տրանսֆերտների ծավալն աճել է 2013 թ. մայիսին 2012 թ. մայիսի համեմատ:
Կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ տրանսֆերտների ծավալը Հայաստան 8.4%-ով ավելացել է Ռուսաստանից՝ կազմելով 118 մլն 772.000 դոլար, մինչդեռ ԱՄՆ-ից տրանսֆերտները նվազել են 6.3%-ով՝ կազմելով 6 մլն 423.000 դոլար:
Միաժամանակ, մայիս ամսին ոչ առևտրային արտահոսքը կազմել է 25 մլն 223.000 դոլար, որը նախորդ տարվա մայիսի համեմատ նվազել է 1.7%-ով: