Շուրջ 54 միլիոն կամ 148.000 դոլար տարեկան եկամուտ, 6 անշարժ գույք և հիփոթեքով ձեռք բերվելիք բնակարան․ ի՞նչ են հայտարարագրել ՔԿ նախագահն ու նրա կինը

 2024 թվականից Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Պողոսյանի՝ 2025 թվականի եկամուտները գերազանցել են 54 միլիոն դրամը։ ՔԿ նախագահի այս և այլ «ձեռքբերումների» մասին 168․am-ը տեղեկանում է 2026 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից։

Արթուր Պողոսյանը պաշտոնական այս ձևաթղթում նշել է նաև իրեն պատկանող 6 անշարժ գույքի մասին, որոնցից միայն մեկն է հանդիսանում բաժնային սեփականություն․

2024 թվականին գնած և միանձնյա սեփականություն հանդիսացող 3 ավտոկայանատեղի մայրաքաղաքում, 2024 թվականին գնած և 50 տոկոս բաժնային սեփականությամբ տնօրինվող մեկ բնակարան դարձյալ Երևանում և 2014 ու 2021 թվականներին Վանաձորում գնած բնակարան ու ավտոտնակ։

2025 թվականին Արթուր Պողոսյանը հասցրել է ևս մեկ հողամաս գնել Լոռու մարզում, Սպիտակ համայնքում և մեկ գույք էլ՝ բնակարան, օտարել Վանաձոր համայնքում։

Կարդացեք նաև

Այս տարվա հայտարարագրում ՔԿ նախագահը նշել է 2023 թվականին գնած 2019 թվականի արտադրության «Հոնդա» մակնիշի մեքենայի մասին։

Փաստաթղթի՝ հանձնված և վերադարձված փոխառություններ տողից էլ տեղեկանում ենք տարվա վերջում առկա 2 միլիոն 160,000 դրամ փոխառության մասին․ պարտապանի անվանում է նշվել «ԼԱՎ-ՍԱՐ» ՍՊԸ-ն։ Այս ՍՊԸ-ն կառուցապատող ընկերություն է։

Արթուր Պողոսյանը 18 միլիոն դրամի չափով էլ բանկային ավանդ ունի։

ՔԿ նախագահի դրամական միջոցների մասին

Արթուր Պողոսյանի՝ բանկային մի քանի հաշիվների մնացորդները 2025 թվականի ընթացքում աճել են․ տարեվերջին ունենալով հետևյալ տեսքը՝ 6 դոլար, 110 եվրո, 11,188,615 դրամ և 213,943 դրամ։ Պաշտոնյայի կանխիկ՝ 14 միլիոն դրամն ու 5000 ԱՄՆ դոլարն էլ տարեվերջին դարձել է 40 հազար ԱՄՆ դոլար և 1 միլիոն դրամ։

ՔԿ նախագահի՝ հաշվետու տարվա 54,159,060 դրամ եկամուտն էլ գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարներից կամ այլ հատուցումներից, գույքն օտարելուց ստացած 16,830,000 դրամից, Պետական եկամուտների կոմիտեից ստացած 4,022,383       դրամ եկամտային հարկի վերադարձից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած 600,000 դրամ այլ վճարումներից և ՔԿ-ից ստացած 31,806,677 դրամ աշխատավարձից և կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

Վարկի մարմանն ուղղված վճարումներ տողում նա հիշատակել է 2 վարկի մասին և դրանց մարմանն ուղղել ընդհանուր առմամբ 14,820,246 դրամ։ 2,500,000 դրամ էլ Պողոսյանը ծախսել է անշարժ գույքի նորոգման համար։

Լրացուցիչ հրապարակային տեղեկություններ բաժնում Արթուր Պողոսյանը հայտնել է․ «Ինձ պատկանող՝ Երևանի Մ․ Մելքոնյան փողոցի 46/2 շենքի 263 հասցեում անշարժ գույքը թեև կադաստրային վկայականով նշված է որպես ավտոկայանատեղի, սակայն փաստացի հանդիսանում է 5,5 քմ մակերեսով խորդանոց»։

ՔԿ նախագահի կինը՝ Անիչկա Ղուկասյանը, հայտարարագրի՝ «հանձնված և վերադարձված փոխառություններ» տողում նշել է 17,6 միլիոն դրամ փոխառության մասին․ պարտապանը դարձյալ կառուցապատող ընկերություն է՝ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն։ «Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» աղյուսակում էլ տեղեկացրել է 15,455,192 վարկի մայր գումարի մնացորդի չափի մասին՝ հիփոթեքի առարկա նշելով բնակարանը։

Ի դեպ, նա 2025 թվականին վարկի մարմանն ուղղել է 2,015,784 դրամ։

ՔԿ նախագահի կինը 2025 թվականի տարեսկզբին ունեցել է 2,5 միլիոն դրամ կանխիկ միջոցներ, իսկ տարեվերջին՝ 400 հազար դրամ։

Անիչկա Ղուկասյանի՝ հաշվետու տարվա՝ 597,613 դրամ եկամուտը գոյացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած 547,298 դրամ այլ եկամուտներից, ՊԵԿ-ից ստացած 17,855 դրամ եկամտային հարկի վերադարձից և «Երևանի Զորայր Խալափյանի անվան հ.156 հիմնական դպրոց»-ից ստացած 32,460 դրամ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031