«Օպել Աստրան» հարվածել է 10-ամյա տղայի
tesankyun.am-ի փոխանցմամբ՝ 3 օր առաջ Տավուշի մարզի Ջուջևան գյուղում, միջպետական ճանապարհին Կոթի գյուղի մի բնակչի պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ջուջևանցի 10 տարեկան տղայի: Մեքենայի հարվածից տղայի ոտքը սեւացել է, ներկայումս երեխան գտնվում է իրենց տանը: Իրավապահ մարմիններից կայքը տեղեկացել է, որ դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում: