Երևանում ծեծկռտուքի ու կրակոցների դեպքի առթիվ ևս 2 անձի նկատմամբ քրգործ է հարուցվել
Երևանի Վաղարշյան փողոցում կատարված դեպքի առնչությամբ ևս 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Նշենք, որ հուլիսի 12-ին Վաղարշյան 24/6 շենքի բակում մեքենաներ էին բախվել, դրանից հետո հնչել էին կրակոցներ, ապա նաև ծեծկռտուք էր եղել։ Հնչել են հայհոյանքներ ու կրակոցներ։ Հուլիսի 15-ի դրությամբ մեկ անձ ձերբակալվել էր, բայց այդ անձը կրակոց արձակողը չի եղել։
«Քրեական վարույթը հարուցվել է սպանության փորձի և խուլիգանության հոդվածներով։ Այս պահին վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը»,– հայտնեցին ՔԿ–ից։
Հիշեցնենք, որ համացանցում հուլիսի 15-ին տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է, որ մի խումբ տղամադիկ վիճում են, մի տղամարդ կրակում է մեկ այլ տղամարդու ոտքին, ապա կրակողին գցում են մեքենայի տակ ու ծեծում։

