Բաժիններ՝

Հայկական տնտեսության պարադոքսների շարքից. ՀՆԱ-ն աճում է, բեռնափոխափոխադրումները՝ նվազում

Այս տարվա առաջին 5 ամիսների ՀՀ բեռնափոխադրումների ծավալը նվազել է 5.3%-ով և կազմել 3738.1 հազար տոննա։ Այս մասին նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ 2013 թվականի հունվար-մայիս ամիսներն ամփոփող զեկույցում։

Մասնավորապես, երկաթուղային ճանապարհով իրականացված բեռնափոխադրումները նվազել են 7.1%-ով (1149.4 հազար տոննա), ավտոմոբիլայինը՝ 1.7%-ով (1851.8 հազար տոննա), խողովակաշարայինը 11.2%-ով (732.7 հազար տոննա)։

2.4%-անոց աճ է արձանագրվել միայն օդային ճանապարհով իրականացված բեռնափոխադրումների գծով, սակայն դրանց ծավալը չնչին է՝ 4.2 հազար տոննա, որը ընդհանուր բեռնափոխադրումների 0.11%-ն է։

Բեռնափոխադրումների ծավալների նվազումը ուշագրավ է և ինչ-որ տեղ զարմանալ՝ տնտեսական ակտիվության և տնտեսական աճի ցուցանիշների ֆոնին։ Հիշեցնենք, որ նույն զեկույցում ԱՎԾ-ն նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7.5%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս