Բաժիններ՝

Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ալժիրի մայրաքաղաքի ծայրամասում գտնվող մանկատանը հուլիսի 16-ի վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 19-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են պետական լրատվամիջոցները։

Հրդեհը բռնկվել է Ալժիր քաղաքի արևելյան արվարձաններում՝ Մոհամմադիա շրջանում գտնվող մանկատանը։

Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ վիրավորներից 10-ը տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել։ Փրկարարները մանկատնից անվտանգ վայր են տարհանել հաշմանդամություն ունեցող հինգ անձի։

Գերատեսչությունը հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Դեռևս չեն հրապարակվել զոհերի ինքնությունը, նրանց տարիքը, ինչպես նաև հրդեհի պատճառը։

Վերջին օրերին Ալժիրը հայտնվել է շոգ եղանակային ալիքի ազդեցության տակ։ Պետական APS գործակալությունը հուլիսի 15-ին, վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությանը, հայտնել էր, որ հուլիսի 8-ից ի վեր երկրի տարածքում մարվել է 913 հրդեհ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031