Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ:

«Էական ներուժ ունի «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։ Այս մեխանիզմը կոչված է նպաստելու ցանկացած տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների լուծմանը հենց տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների ուժերով՝ առանց դրսից ապակառուցողական միջամտության։

Մեզ համար կարևոր են խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում։ Ինչպես նախկինում, պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման, հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով։ Այս գործընթացների «ճանապարհային քարտեզները» պարունակվում են 2020-2022 թվականներին բարձր մակարդակով ստորագրված եռակողմ հայտարարություններում»,- գրված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031