Բաժիններ՝

Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է լիտվական հետախուզության այն պնդումը, թե Ռուսաստանը հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների ենթակառուցվածքների վրա։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Պեսկովն այս հայտարարություններն անվանել է «սարսափ պատմությունների» նոր չափաբաժին։

«Սա հենց նման «սարսափ պատմությունների» նոր չափաբաժին է, որը նախատեսված է ուղեղի լվացումը շարունակելու, բնակչությանը հետագա ռազմականացմանը նախապատրաստելու համար», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքներին՝ մեկնաբանելու լիտվական հետախուզության պնդումները։

«Դրան հասնելու համար նրանք պետք է թշնամու կերպար ստեղծեն որևէ այլ կողմում, այս դեպքում՝ մեր կողմում, և դրա քողի տակ, ինչպես ասում են, շարունակեն ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքներն իր բոլոր ձևերով տեղակայել Բալթյան երկրներում», – հավելել է Պեսկովը։

Ավելի վաղ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել էր, որ երկիրը հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ Ռուսաստանը ծրագրում է հարձակվել Բալթյան տարածաշրջանում ենթակառուցվածքների վրա։ Նա նշել էր, որ հետախուզությանը հայտնի է նախապատրաստության փաստի և նախատեսված թիրախի մասին, սակայն հնարավոր հարձակումների կոնկրետ վայրը և ժամանակը հայտնի չեն։ Նաուսեդան հայտարարել էր, որ որպես նախազգուշական միջոց՝ Լիտվան ուժեղացնում է էներգետիկ և տրանսպորտային օբյեկտների պաշտպանությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031