Երևանի քաղաքապետարանը «Քարֆուր»-ում հայտնաբերել է իրավախախտումներ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք։
Ինչպեստեղեկանում ենք քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, դեպքերից 14-ը վերաբերել է պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացմանը,14 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքին, 2 դեպքը ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների խախտման վերաբերյալ է։
Հայտնաբերված բոլոր իրավախախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

