Ի հիշատակ անհայտ կորածների
Հունիսի 29-ը հանրապետությունում նշվում է իբրեւ անհայտ կորածների օր: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնած միջոցառումների ծրագրի շրջանակում հիշատակի ցերեկույթ էր կազմակերպվել Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում: Հրավիրված էին Արցախյան պատերազմի ժամանակ մարզի անհայտ կորած ազատամարտիկների հարազատները, զինվորականներ, այլ պաշտոնյաներ, հյուրեր:
Միջոցառումն ամբողջությամբ կազմվել էր դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Նրանք մեծագույն ակնածանքով եւ խոնարհումով ներկյայացրին օրվան համահունչ գրական-երաժշտական կոմպոզիցիա, կատարեցին հայրենասիրական երգեր ու պարեր:
Մարզի ղեկավարության անունից մասնակիցներին շնորհակալություն հայտնեց մարզպետի տեղակալ Արամ Արսենյանը: Անհայտ կորածների հարազատներին մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից հանձնվեց դրամական օժանդակություն :