 
                        Ապօրինի հատել է 24 ծառ` պետությանը պատճառելով 1.165.500 դրամի նյութական վնաս
 
                                    Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1992 թ. ծնված Արամ Ա.-ն հունվարի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Իջևանի անտառտնտեսության Այգեհովիտի անտառպետության թիվ 6 պահաբաժնի անտառամասերից ապօրինի հատել է 24 ծառ` պետությանը պատճառելով 1.165.500 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        