Բաժիններ՝

Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել

Լիանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է երկրի հարավում հրադադարի ռեժիմն ամրապնդելու և Վաշինգտոնում ստորագրված հաշտության համաձայնագրի կատարմանն Իսրայելին հարկադրելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։

«Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռազմական գործողությունները՝ գնդակոծումները, ռմբակոծությունները, տների քանդումն իր օկուպացրած հարավային շրջաններում», – նշել է պետության ղեկավարը։

Աունն ընդգծել է, որ հուլիսի 21-ին Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կխնդրի ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի նա արագացնի Լիբանանից իսրայելական ուժերի փուլ առ փուլ դուրսբերումը։

«Ես բանակցությունների գնացի՝ դադարեցնելու ավերածությունների և ոչնչացման իսրայելական ռազմական մեքենան, նվազեցնելու մարդկային զոհերը և վերջնական հաշվով վերջ դնելու օկուպացմանը, – նշել է քաղաքական գործիչը։ – Այդ քայլը պաշտպանել է լիբանանցիների մեծ մասը, ներառյալ շիաների համայնքը, որը մեծ գին է վճարել պատերազմի համար»։

Աունի խոսքով՝ «չնայած խոչընդոտներին և դժվարություններին, գործերը բանակցային գործընթացում շարժվում են ճիշտ ուղղությամբ»։

Իսրայելի հետ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 26-ին՝ բանակցությունների հինգ փուլից հետո, որոնք տեղի են ունեցել Վաշինգտոնում ԱՄՆ հովանու ներքո։ Դրան համապատասխան՝ Լիբանանի զինված ուժերը պետք է աստիճանաբար վերականգնեն «արդյունավետ ինքնիշխան վերահսկողությունը երկրի ամբողջ տարածքի նկատմամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031