«Ափսոսում ենք՝ հայ-իրանական պալատը հաջողությամբ չպսակվեց, կողմերն ունեցան տնտեսական տարաձայնություններ». Իրանի դեսպան

Այսօր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ 168.am-ը դեսպանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկատվություն է հայտնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործից, որտեղ, ըստ ՔԿ տարածած հաղորդագրության, տուժող են նաև ԻԻՀ քաղաքացիներ։

«Սա մեր ափսոսանքներից մեկն է, մեզ համար շատ ցավալի ու ափսոսալի է, որ հայ-իրանական առևտրի կենտրոնի նախագիծը որևէ հաջողությամբ չպսակվեց։

Այս գաղափարն ու այս նախագիծը բարի կամքի, շատ հետաքրքիր ու դրական մի գաղափարի շուրջ էր։ Մենք ցանկանում էինք հայ-իրանական համատեղ առևտրի կենտրոն հիմնել, որի աշխատանքներում կներգրավվեին Իրանի քաղաքացիներ և պարոն Գագիկ Ծառուկյանը։

Նույնիսկ այս կենտրոնի բացման միջոցառումը տեղի ունեցավ և ՀՀ-ում Իրանի դեսպանատունը յուրահատուկ կերպով հետամուտ էր լինում այդ նախագծի շրջանակներում առկա հարցերին։ Մինչև իմ դեսպան նշանակվելը, նախորդ դեսպանը ևս մեծ եռանդով զբաղվում էր այս կենտրոնի շուրջ առկա հարցերով։ Նպատակն այն էր, որ նոր թափ հաղորդվի երկու երկրների միջև եղած առևտրին։ Բացի այդ, սա շատ լավ հնարավորություն էր իրանական ապրանքները հայկական շուկայում ներկայացնելու համար»,- նշեց դեսպանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, կողմերն այս բիզնես նախագծի շրջանակներում ունեցան որոշակի տնտեսական տարաձայնություններ, քանի որ այդ ամենը հղի էր հետագա որոշակի վտանգներով ու խնդիրներով, փորձել են իրենց կողմից ամեն ինչ անել։

«Ինքս անձամբ բազմիցս քննարկումներ եմ ունեցել երկու կողմերի հետ էլ, ցանկանալով հանդես գալ որպես միջնորդ՝ փորձելու կոնսենսուսի ու որոշակի զիջումների արդյունքում հասնել ինչ-որ նպատակների»,- հավելեց դեսպանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031