Գագիկ Ծառուկյանի ու նրա կնոջ հետ 7:15-ից կապ չունենք. «Մուլտի գրուպի» հազարավոր աշխատակիցներ դրսում են. Օլիմպավանից մարզիկներին են դուրս բերել. Տոնոյան

Այսօր վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և նրա բիզնես ընկերություններ՝ խուզարկությունների: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը: Ավելի ուշ նա գրել էր՝ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ այս պահին լայնածավալ խուզարկությունները շարունակվում են նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող տասնյակ հիմնարկ-ձեռնարկություններում, ինչպես նաև այդ ձեռնարկությունների տնօրենների բնակարաններում են խուզարկություններ իրականացվում: Նրա խոսքով, այս պահին վստահաբար կարելի է ասել, որ պարալիզացված է կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկությունների աշխատանքը, հազարավոր աշխատակիցներ մնացել են դրսում:

«Եթե այս տնտեսական ռեպրեսիաների նպատակն այն է, որ այսկերպ աշխատակիցները մնան դրսում, չլինի աշխատանք, և մարդիկ կորցնեն իրենց աշխատատեղերը, ուրեմն շնորհավորում եմ իշխանություններին, նրանք իրենց առջև դրված այսօրվա նպատակն իրականություն են դարձրել, որովհետև բացարձակ անորոշություն է, թե այս կամ այն ձեռնարկությունում խուզարկությունը կավարտվի՞, կամ ե՞րբ կավարտվի:

Քննչական կոմիտեն ևս հարկ չի համարում պատշաճ պարզաբանմամբ հանդես գալ, թե որ գործի շրջանակում է իրականացվում այս լայնածավալ խուզարկությունների շարքը»,- ասաց Տոնոյանը:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ հետևում են ընթացքին, իրադարձություններին, քիչ առաջ փաստաբաններից Երեմ Սարգսյանին թույլ չտվեցին բարձրանալ պարոն Ծառուկյանի առանձնատուն, որտեղ խուզարկությունն, արդեն չորրորդ ժամն է՝ շարունակվում է:

«Խայտառակ նախադեպի հետ գործ ունենք, որ «Օլիմպավան»-ի սենյակներից դուրս են բերել միջազգային տարբեր մրցելույթների նպատակով ուսումնամարզական հավաքներ Հայաստանում անցկացնող տարբեր մարզաձևերի մարզիկների: Հասկանալի է, չէ՞, որ սա միջազգային սկանդալ է, Միջազգային օլիմպիական կոմիտեն, համապատաախան մարզական ֆեդերացիաները, բնական է, որ ուշադրություն են հրավիրելու այս հանգամանքի վրա»,- ասաց Իվետա Տոնոյանը: Նա նկատեց, որ վստահաբար սա քաղաքական, տնտեսական տեռորի հերթական դրսևորումներից մեկն է, որովհետև տարատեսակ անոնսներ անելուց հետո այսօր արդեն լծվել են աշխատանքի: «Մեզ համար օրինաչափ էր սա, սպասելի»,- նշեց Տոնոյանը:

Նա շեշտեց, որ Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում արդեն մի քանի տասնամյակ, իսկ այն ընկերությունները, որտեղ Գագիկ Ծառուկյանն ունի բաժնեմասեր, հանձնված են հավատարմագրային կառավարման:

«Եվ եթե հաշվի առնենք, որ նախորդ անգամ, երբ պարոն Ծառուկյանի ելքն արգելվել էր օդանավակայանում, կոնկրետ այդ վարույթի շրջանակում այնքան մտացածին մեղադրանք էր ներառվել, կարծում եմ, որ այս գործով էլ նմանատիպ ինչ-որ բան է լինելու: Ընդամենը նպատակը պարոն Ծառուկյանի նկատմամբ ճնշումներ գործադրելն է»,- ասաց Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031