Ստում են՝ Թուրքիայում չեմ սովորել, 5 ամիս հետազոտություն եմ արել. Ռուբեն Ռուբինյան

Այսօր՝ հուլիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Թուրքիայում համալսարան չի գնացել, թուրքական դիպլոմ չունի և չկա մի մարդ, որ իրեն այնտեղ դաս է տվել:

«Լսել եմ բազմաթիվ տխմարություններ, որոնց անդրադարձել եմ դեռ 8 տարի առաջ, հետո 5 տարի առաջ: Ասում են, որ ես սովորել եմ Թուրքիայում և իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում:

Նրանք ստում են, ես իմ ուսանողական տարիները սկզբից անցկացրել եմ Հայաստանում՝ ԵՊՀ-ում սվոորելու տարիներին, հետո Լոնդոնում, երբ մագիստատուրա էի ավարտում, հետո Լեհաստանում: Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, Թուրքիայում ոչինչ չեմ սովորել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա ինչ-որ մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում»,- նշել է նա:

Ռուբինյանը հավելել է՝ ինքը 2016-2017թթ. մասնակցել է «Հրանտ Դինք հիմնադրամ»-ի կողմից իրականացվող ծրագրին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031