Բաժիններ՝

«Արարատ-Արմենիա»-ն ներկայացրեց թիմի նորեկներին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/26 մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն ներկայացրեց իր նորեկներին:

Երկրպագուների ու մեդիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «Արարատ-Արմենիա»-ն նոր մրցաշրջանի ու եվրագավաթային պայքարի մեկնարկից օրեր առաջ ներկայացրեց թիմի մի շարք նորեկների` Լուիս Ֆելիպեին, Ժոաու Բրավիմին, Կարլոս Ֆրանսային, Բրունո Մարտինսին, Սանդրո Լիմային և Բրունո Վիլսոնին:

«Այս չեմպիոնությունն ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի արդյունքն էր: Ինձ համար մեծ մարտահրավեր կլինի հաջող մասնակցությունը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին` փորձելով բարձր պահել ոչ միայն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի, այլ նաև Հայաստան երկրի»,-հանդիպման ընթացքում ասաց «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիա»-ն մրցի լատվիական «Ռիգա»-ի հետ: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին, իսկ պատասխան խաղը` հուլիսի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031