Բաժիններ՝

Հանցավոր արարքը կանխվել է. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների հատուկ մեթոդաբանության կիրառման շնորհիվ կանխվել է հերթական օրինախախտումը՝ իրականացնելով նախադեպը չունեցող հեղինակաբանական փորձաքննություն:

Կենտրոնի փորձագետներին հաջողվել է ճշգրիտ նույնականացնել սոցիալական հարթակներից մեկում օգտատիրոջ կողմից հրապարակված գրավոր խոսքի՝ տվյալ դեպքում տպագիր տեքստի իրական հեղինակին:

«Սա եզակի հաջողություն է դատափորձագիտական պրակտիկայում, քանի որ հաճախ տեքստը տեխնիկապես կազմողը և դրա բովանդակային հեղինակը հանդիսանում են լիովին տարբեր անձինք: Նմանատիպ բարդության և բացառիկության փորձաքննություններ Հայաստանում իրականացվում են բացառապես «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում, և այս յուրօրինակ հետազոտության հաջող ընթացքն ապահովելու համար ներգրավվել է որակավորված լեզվաբան-փորձագետ»,- հայտնում են Փորձագիտական կենտրոնից։

Փորձաքննության իրականացման ընթացքում կիրառվել են համեմատական հետազոտության ավանդական մեթոդիկան և որակական նկարագրական մեթոդները:

«Այս եզակի փորձաքննության բարձր մակարդակով իրականացումն ու արդյունավետությունը ևս մեկ անգամ փաստում են Կենտրոնի պրոֆեսիոնալ փորձագետների մասնագիտական բարձր պատրաստվածության, փորձառության և անդադար կատարելագործվող կարողությունների մասին՝ ապահովելով թվային տիրույթում անանունության կամ զրպարտության քողի տակ թաքնված իրական հեղինակների բացահայտումն ու հանցավոր փորձերի կանխումը»,- ասված է Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031