Լիտվայում վարչապետ է նշանակվել նախորդ կառավարության հրաժարականից հետո
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մինդաուգաս Սինկևիչուսին նշանակել է կառավարության ղեկավար․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից։
«Նախագահը Սինկևիչուսին նշանակել է վարչապետ և հանձնարարել է նրան 15 օրվա ընթացքում ձևավորել կառավարություն՝ ներկայացնելով կաբինետի թեկնածուներին հաստատման համար», – ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ երկրի նախկին վարչապետ Ինգա Ռուգինենեն ստիպված եղավ հրաժարական տալ հունիսի 23-ին՝ իշխող կոալիցիայում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։

