«Կիևը կվճարի Կուրսկի մարզում իր գործողությունների համար՝ տարածքների կորստով. մեր նպատակն է` վերահսկել Դոնբասը և «Նովոռոսիան». Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերը իրենց պայմանները պարտադրեն բանակցություններում, և իրենց նպատակն է ամբողջությամբ վերահսկել Դոնբասը և «Նովոռոսիան»։
«Կիևը կվճարի Կուրսկի մարզում իր գործողությունների համար՝ տարածքների կորստով, որոնք մեզ անհրաժեշտ են անվտանգության գոտու ստեղծման համար», – նշել է Պուտինը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի ծրագրերի մեջ չկա «Կիևի ռեժիմին փրկելը»։
Նաև նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ցանկանում են սահմանափակել ռազմական գործողությունները միայն 4 շրջաններով, որպեսզի կարողանան իրենց ուժերը տեղափոխել այլ ուղղություններով։
«Ուկրաինական հարվածները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին խնդիրներ են ստեղծում, դա ակնհայտ է։
Սակայն վնասված կարևոր օբյեկտները արագ վերանորոգվում են։
Էլեկտրաէներգիայի կամ էներգիայի պակաս կա, բայց դա չի հասել լուրջ կամ ճգնաժամային մակարդակի»։
Ռուսական կողմի կարծիքով՝ Ուկրաինայի հարվածների նպատակը ոչ միայն ռազմական է, այլ նաև՝ ռուսական հասարակության մեջ բաժանում ստեղծել և կանգնեցնել Ռուսաստանի առաջխաղացումը ռազմաճակատում։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է․
«Ռուսաստանի վնասված էներգետիկ օբյեկտները բավական արագ են վերականգնվում, համակարգը աշխատում է մեծ պահուստով։ Ղրիմի վառելիքի պահանջները կապահովվեն, այնտեղ այժմ կա մի քանի օրվա պաշար։ Մենք թույլ չենք տա, որ Ուկրաինան հնարավորություն ունենա կանգնեցնելու մեր զորքերի առաջխաղացումը։ Ռուսաստանի պատասխան հարվածները Ուկրաինայի խորքում շատ ավելի ուժեղ և զգալի են»։

