Բաժիններ՝

Պայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը

Այսօր՝ հունիսի 28-ին, պայթյուն և ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կա զոհ, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Նշված սեփական տանը քրեական ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են նույն տան բնակիչ, 51-ամյա Վազգեն Ա.-ի դին։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը նռնակը պայթեցնելու միջոցով վերջ է տվել իր կյանքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930