Էլեկտրոնային վճարումների համակարգով կատարված փոխանցումների ծավալը նվազել է
2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ տարածքում բանկային համակարգով իրականացված անկանխիկ վճարումների միջին օրական ծավալը կազմել է 132.2 մլրդ դրամ (քանակը` 58 հազար), այդ թվում` Կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված վճարումների միջին օրական ծավալը կազմել է 112.6 մլրդ դրամ, իսկ քանակը` 20 հազար։ Ինչպես նշվում է ԿԲ առաջին եռամսյակի բանբերում, Կենտրոնական բանկի համակարգերով իրականացված վճարումների միջին օրական ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 20%-ով, իսկ քանակը նվազել է 7%-ով):
Էլեկտրոնային վճարումների համակարգով կատարված միջին օրական փոխանցումների ծավալը 2012 թ. առաջին եռամսյակի համեմատ (առանց բորսայական փոխանցումների) նվազել է 7%-ով` կազմելով 30.4 մլրդ դրամ, իսկ քանակը` 7%-ով` կազմելով 20 հազար:
Կենտրոնական բանկի դրամավարկային գործիքների կիրառման հետ կապված միջին օրական փոխանցումները հաշվետու եռամսյակում կազմել են 79.0 մլրդ դրամ, իսկ քանակը` 570: