Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան

«Ուժեղ հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյան գրում է․

«Տնտեսվարողը բախվում է անհեռատես քաղաքական որոշումների հետևանքին։ Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում։ Արդյունքում՝ տնտեսական լուրջ խնդիրներ են առաջանում։

Տաք, չոր ու մաքուր գրասենյակում նստած զանազան պարոնները որոշել են, որ հայ արտադրողը պետք է գտնի «ալտերնատիվ» շուկաներ։ Սակայն իրենց ուղեղը չեն ծանրաբեռնել հետագա որոշումներով։ Այլ կերպ ասած՝ «դուք ձեր գլխի ճարը տեսեք, ժողովուրդ ջան»։

Ընտրությունները վերջացան, ուրեմն` իրենցից ոչինչ մի ակնկալեք։ Հետո ի՞նչ որ ամբիոնների մոտ հոխորտում էին, «կրքոտ» ելույթներ էին ունենում։

Ընտրությունից հետո թեկուզ ջրհեղեղ։ Այսպես են վարվում, քանի որ նրանք իբրև քաղաքական գործիչ են, բայց այդպես էլ չդառձան պետական գործիչ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930