Արգենտինայի նախագահը շնորհավորել է Մեսիին
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը շնորհավորել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիին ծննդյան օրվա առթիվ։
Մեսին հունիսի 24-ին նշում է ծննդյան 39-րդ տարեդարձը։
ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվող աշխարհի առաջնության առաջին երկու հանդիպումներում 5 գոլ խփած Մեսին աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն է 18 գոլ։
Նա 49 տիտղոսով լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ։ «Բարսելոնայի» լեգենդը 35 տիտղոս է նվաճել կատալոնական թիմի հետ։

