ՀՀ ԱԳ փոխնախարարը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ բնական գիտությունների հարցերով տեղակալ Լիդիա Բրիտոյի հետ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Համաժողովի շրջանակներում նախատեսվող նախաձեռնություններին։

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Համաժողովի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին և Բարձր մակարդակի նախարարական հատվածին բարձր մակարդակի ներգրավվածության ապահովումը:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանցքային դերը գլոբալ բնապահպանական մարտահրավերների, այդ թվում՝ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ջանքերում։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվածության ապահովման հեռանկարների և համատեղ նախաձեռնությունների  շուրջ։

Հանդիպմանն ընդգծվել է Համաժողովի շրջանակներում նախատեսվող թեմատիկ միջոցառումներին, մասնավորապես՝ «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովին և «Կրթության օր» թեմատիկ օրվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ մասնակցության կարևորությունը: Որպես համագործակցության կարևոր հարթակ առանձնացվել է նաև Համաժողովի շրջանակներում նախատեսվող «Երևանյան երկխոսություն լեռնային և քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության վերաբերյալ» նախաձեռնությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930