Թազա մոդա ԱԺ-ում. «Ցարի բոգերը». մամուլ
«Խորհրդարանում նոր ավանդույթ է ձևավորվել՝ թիկնապահներով կամ օգնականների ուղեկցությամբ շրջելու ավանդույթ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու շարունակում.
«Ազգային ժողովում մեր թղթակիցը նկատել է, որ գնալով ավելի է ամրապնդվում տենդենցը, որ պատգամավորները խուսափում են ԱԺ միջանցքներում միայնակ քայլելուց: Եվ դա անում են մասնավորապես Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Ըստ ամենայնի, ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորներին թվում է, թե «սվիտայով» շրջելը «վաժնի» տեսք է հաղորդում իրենց, մեծացնում ու բարձրացնում նրանց տեղն ու դերը քաղաքական կյանքում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: