Վարդան Բոստանջյանը հեռացել է ԲՀԿ-ից. մամուլ
«ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանյանը, «Ժողովուրդի» տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացել է: Սակայն մեզ հետ զրույցում նա հրաժարվեց ուղիղ ասել այդ մասին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Միայն նշեց, թե ինքը երկար ժամանակ է, ինչ որևէ շփում չունի կուսակցության հետ, քանի որ զբաղված է: Իսկ վերջին շրջանում փորձե՞լ եք հանդիպել Գագիկ Ծառուկյանին, լուրեր կան, որ նա խուսափում է կուսակիցների հետ հանդիպումներից:
«Երբ ԱԺ պատգամավոր էի, ես իմ մասով կարող եմ ասել՝ դժվարություն չեմ զգացել: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու դժվարություններին… Մենք պարբերաբար հանդիպել ենք, ավելին, չի եղել այնպես, որ քաղաքական դաշտում հարց լինի, չքննարկենք»,- տարիների հեռվից հիշեց նախկին պատգամավորը»:
Վարդան Բոստանջյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: