Ֆրանսիայից Թուրքիա տուրիստական պահանջարկը կտրուկ նվազել է
2026-ի մայիսի վերջի դրությամբ Ֆրանսիայում տուր փաթեթների ամրագրումների շուկայում անկում է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ոլորտի տվյալների համաձայն՝ ամրագրումների ընդհանուր թիվը տարեկան կտրվածքով նվազել է մոտ 2%-ով, ինչի հետևանքով շուկայի ընդհանուր շրջանառությունը կրճատվել է 1.3%-ով։ Միաժամանակ մեկ զբոսաշրջիկի միջին ծախսը 0.4%-ով աճել է՝ հասնելով 1555 եվրոյի։

Առավել նկատելի անկումներից մեկը գրանցվել է Թուրքիայի ուղղությամբ։ Վիճակագրության համաձայն՝ Ֆրանսիայից դեպի Թուրքիա տուր փաթեթների ամրագրումները նվազել են 27%-ով, իսկ ստացված եկամուտները՝ 54%-ով։ Տվյալները վկայում են, որ նվազել են ինչպես պահանջարկը, այնպես էլ զբոսաշրջիկների ծախսերի ծավալները։
Հաշվետվության համաձայն՝ առաջատար զբոսաշրջային ուղղությունների մեծ մասում արձանագրվել է անկում։ Բացառություն են կազմել Ալբանիան և Չեռնոգորիան։ Ալբանիան գրանցել է 310% աճ, իսկ Չեռնոգորիան՝ (Մոնտենեգրո) 12%։
Միևնույն ժամանակ, Թունիսի ուղղությամբ ամրագրումները նվազել են 5%-ով, Պորտուգալիայի դեպքում՝ 8%-ով, իսկ Իտալիայի դեպքում՝ 2%-ով։ Ընդհանուր առմամբ, տվյալները վկայում են, որ ամառային սեզոնից առաջ Միջերկրածովյան տարածաշրջանի մի շարք ուղղությունների նկատմամբ պահանջարկը նվազել է։

