«Շահ Դենիզ» կոնսորցիումը նախապատվությունը չի տվել Nabucco West-ին. OMV

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Շահ Դենիզ» կոնսորցիումը նույնանուն գազի հանքավայրի գազը Եվրոպա հասցնելու երթուղիների ընտրության հարցում չի ընտրրել Nabucco West գազատարը: Այս մասին նշված է OMV ընկերության տարածած հայտարարությունում, ով հանդիսանում է Nabucco-ի բաժնետեր:

Nabucco West-ից բացի, դիտարկվում է նաև «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) նախագիծը, սակայն ո՛չ TAP-ը, ո՛չ էլ «Շահ Դենիզ» կոնսորցիում դեռ հանդես չեն եկել նախագծի ընտրության մասին պաշտոնական հայտարարությամբ:

Նշվում է, որ Հունաստանի կառավարությունը ողջունել է կոնսորցիումի այդ ընտրությունը, քանի որ TAP-ն անցնելու է երկրի տարածքով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հունգարիայի, Ավստրիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի նախագահներն Ադրբեջանին կոչ էին արել աջակցել Nabucco West գազատարի նախագծին:

Nabucco West գազատարը պետք է ունենար 1300 կիլոմետր երկարություն, որից 412 կիլոմետրը բաժին է ընկնում Բուլղարիայի տարածքին, 469 կիլոմետրը՝ Ռումինիային, 384 կիլոմետրը՝ Հունգարիային, իսկ 47 կիլոմետրը՝ Ավստրիային:

Տեսանյութեր

Լրահոս