Մոսկվայի ուղղությամբ թռչող 4 անօդաչու է խոցվել, օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել
Հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ) ոչնչացրել է Մոսկվայի ուղղությամբ թռչող չորս անօդաչու թռչող սարք։ Այս մասին «Մաքս» մեսենջերում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրերում»,- նշել է Սոբյանինը։
Դեպքի ֆոնին ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում, տեղեկացրել է «Ռոսավիացիան»։
Սահմանափակումների պատճառների և դրանց տևողության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

