«Ծուղակը գցեց». Իսրայելում դժգոհ են Թրամփի՝ Իրանի հետ համաձայնագրի հայտարարությունից
Իսրայելի ղեկավարությունը դժգոհ է մնացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից, ըստ որի՝ Իրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել մոտ ժամանակում։ Այդ մասին հայտնում է իսրայելական Ynet պորտալը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաների։
Պորտալի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Թել Ավիվում հնարավոր համաձայնագիրը վատ են գնահատում, և դրանից ոչ ոք գոհ չէ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ում հասկանում են՝ այդ համաձայնագիրը չի համապատասխանում Իսրայելի շահերին և վնասում է դրանց։
Մեկ այլ պաշտոնյա համաձայնագիրը «ձախողված» է անվանել՝ հավելելով, որ Թրամփն այն ստորագրելիս անտեսել է Իսրայելի շահերը։
«Թրամփը մեզ ծուղակը գցեց»,- ասել է նա։

