Արմենը կալանավայրից էլ է պայքարելու և ուժ տալու ազատության մեջ պայքարողներիս. Էդուարդ Շարմազանով

Արմեն Աշոտյանին կալանավորել են նաև նրա համար, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին գրեթե անխոչընդոտ լինի. այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Քանի դեռ Արմեն Աշոտյանն ակտիվ ու անխոչընդոտ մասնակցում էր EPP-ի աշխատանքներին (երբեմն նույնիսկ տետակապով), ՔՊ-ի՝ EPP-ին անդամակցման շանսերն այդքան էլ փայլուն չէին։

Արմենը խանգարում էր Նիկոլին։

Իսկ ՔՊ-ի Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամակցման հարցը պետք է քննարկվի ընտրություններից հետո։

Դա է նաև պատճառը, որ ափալ-թափալ նոր «գործ» ի հայտ բերեցին ու Աշոտյանին տարան կալանքի։

Բայց Արմենը կալանավայրից էլ է պայքարելու և ուժ տալու ազատության մեջ պայքարողներիս։

Ազատություն Նիկոլի ռեժիմի բոլոր պատանդներիս»,- գրել է Շարմազանովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930